Հասարակական

Հեռավար ուսուցումից դուրս մնացած երեխաների համար լրացուցիչ դասընթացներ կանցկացվեն օգոստոսին

5 րոպեի ընթերցում

Հեռավար ուսուցումից դուրս մնացած երեխաների համար լրացուցիչ դասընթացներ կանցկացվեն օգոստոսին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գարնանը հանրակրթության դպրոցների հեռավար ուսուցումից դուրս մնացած երեխաների համար լրացուցիչ դասընթացներ կկազմակերպվի օգոստոսին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Հասկանում ենք, որ այս երեխաները սեպտեմբերին կունենան դժվարություններ նոր նյութերի, նոր թեմաների յուրացման առումով: Եվ պետք է ամեն ինչ անել, որ ամառվա ընթացքում լրացուցիչ կրթական օժանդակություն ցուցաբերվի, որ երեխաները յուրացնեն բացթողնված թեմաները»,-ասաց նախարարի տեղակալը:

Ներկայում մարզերից հավաքագրվում են տվյալներ, երեխաների խմբերն են ձևավորվում, որոնք պիտի մասնակցեն դասընթացներին: Նախատեսվում է դասընթացներն անցկացնել օգոստոսի առաջին շաբաթների ընթացքում: Այդ դասընթացները կլինեն հեռավար, թե ոչ՝ կախված է այդ ժամանակ երկրում համաճարակային իրավիճակից: Նույնիսկ համաճարակային պայմաններում` քննարկվում է դրա կազմակերպման հնարավորությունը՝ պահպանելով կանխարգելիչ միջոցները:

«Իհարկե, մենք այս փուլում քննարկում ենք նաև սեպտեմբերից ուսումնական պրոցեսը սկսելու բոլոր սցենարները: Դիտարկում ենք նաև անհրաժեշտության դեպքում որոշակի խառը ուսուցման հնարավորությունը: Իհարկե, լավագույն տարբերակն այն է, որ մենք ունենանք ամբողջական առկա ուսուցում: Ամեն դեպքում որևէ այլ իրավիճակի պարագայում հասկանում ենք, որ տարրական դասարանի դեպքում հեռավար դասընթացը ճիշտ չէ: Առաջին դասարանցիների պարագայում դա կարող է լինել ճակատագրական: Մենք կարող ենք տարբերակված մոտեցում ունենալ, օրինակ, քիչ թվով աշակերտներ ունեցող դպրոցներում, որտեղ մեկ դասարանում երեխաների թիվը փոքր է և հնարավոր է պահպանել բոլոր կանոնները, ապա դասապրոցեսը կազմակերպվի դասարանում: Բոլոր տարբերակները քննարկվում են, որպեսզի կախված իրավիճակից, ուսումնական պորցեսը հնարավորինս արդյունավետ կազմակերպվի»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի տեղակալը նշեց, որ դպրոցները պատրաստելու տեսանկյունից մի քանի ուղղությամբ շատ լուրջ աշխատանք ունեն անելու: Նախ ուսուցիչների կարողությունների զարգացումն է: Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս ընթացքում արագացված դասընթացներ կազմակերպեցին, սակայն ուսուցիչների մի զգալի հատվածն ինքնաբուխ, սեփական նախաձեռնությամբ ինչ-որ հմտություններ դրսևորեց, զարգացրեց:

«Բայց դրանք պետք է մեթոդապես, գործիքների իմաստով կարգավորված լինեն: Մենք ունենք վերապատրաստումների կարիք: Նախատեսում ենք ուսուցիչների շրջանում վերապատրաստման գործընթաց սկսել հուլիսից: Հիմքում լինելու է և՛ գործիքներից օգտվելը, և՛ մանկավարժությունը: Դրանից բացի, մշակում ենք մեթոդական ուղեցույց: Մինչև սեպտեմբեր ամեն ինչ պետք է արված լինի: Մենք նախատեսում ենք, որ այդ դասընթացները հասանելի լինեն բոլոր ուսուցիչներին: Մեր խնդիրն է, հանրապետության բոլոր ուսուցիչների մոտ ձևավորել անհրաժեշտ հմտությունները: Քննարկում ենք նաև այն տարբերակը, որ ունենանք մենթոր ուսուցիչներ, որոնք կիրականացնեն այդ հմտությունների հավելյալ տարածումը: Խոսքն ուսումնական ամբողջական պրոցես կազմակերպելու մասին է, ոչ թե օրինակ Zoom հավելվածի, որը տեսահանդիպման հնարավորություն է տալիս: Այլ ծանոթ լինեն այնպիսի գործիքների, ինչպես, օրինակ, «google classroom»-ը, «Microsoft Teams»-ը, որոնք ավելի լայն հնարավորություններ ունեն»,-ասաց նա:

Հեռավար ուսուցման կրկին անհրաժեշտություն առաջանալու պարագայում խնդրիր է նաև տեխնիկական հագեցվածությունը: Նախարարի տեղակալը նշեց, որ երեխաների 15-20 տոկոսը տեխնիկական սարքերի անհասանելիության պատճառով չէր կարողանում մասնակցել պրոցեսին: Ներկայում քննարկում են կոնկրետ տարբերակներ, մի քանի մոտեցումներ մշակված են, սպասում են վերջնական համաձայնությունների, որ կարողանան վերջնական ընթացք տալ տեխնիկական հագեցվածության ապահովման հարցին: Մինչև սեպտեմբեր սա նույնպես կարգավորված կլինի:

Աննա Գզիրյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում