Մարզային

Լիճքի երկու թաղամասերում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Լիճքի երկու թաղամասերում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ

ԳԱՎԱՌ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կասֆալտապատվի երկու թաղամասերի երեք փողոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 90 միլիոն 123 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 54 միլիոն 74 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 36 միլիոն 49 հազար դրամը՝ Լիճքի համայնքապետարանը: Լիճքի համայնքապետարանի աշխատակազմի տրամադրած տվյալների համաձայն՝ ասֆալտապատվելու են Ա-6 թաղամասի թիվ 1 եւ Ա-2 թաղամասի թիվ 1 եւ 9 փողոցները: Ասֆալտապատումը կիրականացվի 1 420 մետր ընդհանուր երկարությամբ, որից Ա-6 թաղամասի թիվ 1 փողոցում՝ 870, Ա-2 թաղամասի թիվ 1 փողոցում՝ 450 եւ թիվ թիվ 9 փողոցում՝ 100 գծամետր երկարությամբ:

Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում