Մարզային

Ծովագյուղում կասֆալտապատվի երեք փողոց, մեկ նրբանցք

1 րոպեի ընթերցում

Ծովագյուղում կասֆալտապատվի երեք փողոց, մեկ նրբանցք

ԳԱՎԱՌ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Խոսրով Խլղաթյան): Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կասֆալտապատվի 3 փողոց, 1 նրբանցք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 103 միլիոն 450 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 62 միլիոն 70 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 41 միլիոն 380 հազար դրամը՝ Ծովագյուղի համայնքապետարանը: Ծովագյուղի համայնքապետարանի աշխատակազմի տրամադրած տվյալների համաձայն՝ սույն ծրագրի շրջանակներում կասֆալտապատվեն թիվ 14, 16, 24 փողոցները եւ 15-րդ փողոցի 2-րդ նրբանցքը: Ասֆալտապվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 914 գծամետր: Որոշ հատվածներում կկառուցվեն մայթեր եւ 450 գծամետր երկարության հեղեղատար: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում