Հասարակական

Աշխատող ուսանողների եկամտահարկը կուղղվի նրանց վարձավճարներին

1 րոպեի ընթերցում

Աշխատող ուսանողների եկամտահարկը կուղղվի նրանց վարձավճարներին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց ՀՀ-ում հավատարմագրված բուհերի մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտությունները, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ որոշման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքի 160.1 հոդվածի 1-ին մասի պահանջներից:

«Այդ փոփոխությունը թույլ է տալիս եկամտային հարկից փոխհատուցում տրամադրել առկա համակարգում սովորող ուսանողների վարձավճարների համար: Այժմ մենք սահմանել ենք օպտիմալ մի ցանկ, ըստ որի, այդ մասնագիտություններով սովորող ուսանողները եթե աշխատում են, կարող են իրենց եկամտահարկից վճարել իրենց վարձավճարները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Ցանկը հնարավոր է գտնել ՀՀ կառավարության էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում