Պաշտոնական

ՄԱԿ-ը հրապարակել է ՀՀ-ի Կայուն զարգացման նպատակների 2020 թվականի կամավոր ազգային գնահատման զեկույցը

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը հրապարակել է ՀՀ-ի Կայուն զարգացման նպատակների 2020 թվականի կամավոր ազգային գնահատման զեկույցը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի համակարգմամբ և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մշակվել և ՄԱԿ-ին է ներկայացվել Հայաստանի Կայուն զարգացման նպատակների կամավոր ազգային գնահատման զեկույցը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Փաստաթղթի մշակմանը մասնակցել են պետական մարմիններ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը, ՄԱԿ-ի տարբեր կառույցներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Զեկույցը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում: Այն ներկայացնում է Կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնած քայլերը 2018 - 2020 թվականների ժամանակահատվածում:

Զեկույցը բաղկացած է խմբավորված հետյալ հինգ բաժիններից՝

  • մարդկային կապիտալի զարգացում,
  • ենթակառուցվածքների մատչելիության և տնտեսական զարգացման ապահովում,
  • կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն և արդարություն,
  • շրջակա միջավայրի պաշտպանություն և կլիմայի փոփոխության դեմ պայքար,
  • համագործակցություն հանուն կայուն զարգացման նպատակների կենսագործման:

Հայաստանի Կայուն զարգացման նպատակների կամավոր ազգային գնահատման զեկույցը ներկայացվելու է նաև այս տարվա հուլիսին ՄԱԿ-ի շրջանակներում կայանալիք Բարձրաստիճան քաղաքական համաժողովի ընթացքում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում