Մշակույթ

Հայտնի են Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ անցած ջութակահարների անունները

2 րոպեի ընթերցում

Հայտնի են Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ անցած ջութակահարների անունները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են դարձել այն ջութակահարների անունները, որոնք կմրցեն Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի հաղթող ճանաչվելու համար։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից,

ժյուրիի որոշմամբ երրորդ՝ եզրափակիչ փուլ են անցել Դիանա Ադամյանը (Հայաստան), Մայքլ Գերմերը (Դանիա), Լորենց Կարլսը (Շվեդիա), Ֆելիքս Հարությունյանը (Հայաստան) եւ Բելլ Թինգը (Թայվան)։

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա հունիսի 15-ին առցանց։ Աշխարհում առաջին անգամ մենակատարները հեռավար հանդես կգան նվագախմբի հետ։ Սա հնարավոր է դարձել բարձր տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության շնորհիվ։

Երրորդ փուլում մրցույթի մասնակիցները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) կկատարեն Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։

«Մրցույթի ընթացքին կարելի է հետեւել www.khachaturian-competition.com կայքով:

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է‚ մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը նպատակ ունի բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց ընձեռել մասնագիտական առաջընթացի հնարավորություններ‚ ինչպես նաև մրցույթի միջոցով է՜լ ավելի հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում