ՍԱՏՄ ղեկավարը հետևել է Շիրակի մարզում իրականացվող մշտադիտարկումներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացվող վերահսկողությամբ՝ իրացման ցանցում, հանրային սննդի օբյեկտներում և սննդամթերք արտադրող կազմակերպություններում շարունակվում են արձանագրվել պարետի որոշումների կատարման խախտումներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։

«Մշտադիտարկումներն անցկացվում են ամբողջ հանրապետությունում:

Շիրակի մարզի Գյումրի և Մարալիկ քաղաքներում անցկացվող ստուգայցերին այսօր՝ 12.06.2020թ, հետևել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Նա տնտեսավարողներին զգուշացրել է, որ Տեսչական մարմնի մասնագետները այցելությունները լինելու են ամենօրյա, և ցանկացած թերացում արձանագրվելու և ներկայացվելու է պարետատուն: «Չկան մեծ կամ փոքր թերացումներ կամ խախտումներ, դրանք բոլորը վտանգավոր են՝ նկատի ունենալով երկրում ստեղծված համաճարակային իրավիճակը: Կրկնակի հայտնաբերված խախտումներն ավելի խստորեն են պատժվելու»,- ասել է պատասխանատու պաշտոնյան:

Այսօր նաև Երևանում շրջայց է կատարվել Նոր-Նորք վարչական շրջանների տնտեսավարողների մոտ:

Հանրապետությունում հայտնաբերված հիմնական խախտումները եղել են հանրային սննդի կետերում սոցիալական հեռավորության չպահպանումը, աշխատակիցների ջերմաչափման մատյանների բացակայությունը կամ կիսատ վարումը, իսկ իրացման ցանցում և արտադրություններում՝ ախտահանումների մատյանների բացակայությունը, դիմակների ոչ պատշաճ կրելը: Արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:

Այսօր նաև հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է գրեթե հինգ տասնյակ կազմակերպությունների գործունեությունը: Դրանցից երկուսինը՝ 72 ժամով. մեկում անտեսել են ՀՀ պարետի 24 ժամով կասեցվելու որոշումը և շարունակել են աշխատել, մյուսում հաճախորդներին առաջարկել և տրամադրել են նարգիլե, ինչն արգելված է:

Համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ ՍԱՏՄ-ն անակնկալ-ամենօրյա այցերով շարունակելու է ՀՀ պարետի որոշումների կատարման հսկողությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը