Լինելու են բժշկական կենտրոններ, որոնք պետք է հեռու մնան կորոնավիրուսից. Թորոսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը չի մասնակցելու կորոնավիրուսային հիվանդության բուժմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով այն քննադատությանը, թե ինչու նախարարությունը չի օգտագործում «Նաիրի» ԲԿ-ի ռեսուրսը:

«Ամբողջ առողջապահական համակարգն ի սկզբանե ներգրավված է եղել այս գործընթացում՝ հատուկ սկզբունքներին համապատասխան: Այս սկզբունքները միշտ լինելու են: Այո, լինելու են բժշկական կենտրոններ, որ պետք է հեռու մնան կորոնավիրուսից՝ կենտրոնական որոշումների շնորհիվ: Առողջապահությունը միայն կորոնավիրուսով չէ, որ զբաղվում է, այլ զբաղվում է մյուս բոլոր հիվանդություններով: Որոշում է կայացվել, որ «Նաիրի»-ն չի մասնակցելու կորոնավիրուսային հիվանդության բուժմանը, դա ճիշտ որոշում է եղել, որն ուժի մեջ է»,- ասաց Թորոսյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու չի օգտագործվում թիվ 1 համալսարանական կլինիկայի մահճակալային ֆոնդը, Թորոսյանը նշեց, որ այդ ֆոնդի մահճակալների թիվը մեծ չէ:

«Եթե դուք 10 մահճակալի մասին եք խոսում 2 200 մահճակալի միջից, կարծում եմ, որ պատասխանն ակնհայտ է, և ոչ մի անձնական ամբիցիա չկա ու չի կարող լինել»,- նշեց նախարարը:

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Նորայր Շողիկյան

Հայերեն

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով