ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի հովանավորների կեսից ավելին դեռևս չեն կողմնորոշվել, թե արդյոք հաջորդ տարի իրենք կֆինանսավորե՞ն խաղերի անցկացումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AFP-ն: Ճապոնիայի կառավարության պնդմամբ խաղերի անցկացումը կապված չի լինի նրա հետ, թե արդյոք գիտնականները կկարողանա՞ն հայտնաբերել կորոնավիրուսի բուժամիջոցը: Սակայն այդ ամեն հետ մեկտեղ ՕԽ-ի մի շարք հովանավորներ վստահ չեն, որ Խաղերը կանցկացվեն ըստ պլանավորածի, և իրենք կֆինանսավորեն դրանք:
Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը