ՀՀ ԱԺ նախագահը ընտրվելու առթիվ շնորհավորել է ԻԻՀ Մեջլիսի նախագահին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահի բարձր եւ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթում հաջողություններ Ձեր առաքելության իրականացման գործում:

Մեծ ավանդ ունենալով Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության, անվտանգության, ինչպես նաեւ Թեհրանի կառավարման ոլորտներում` վստահաբար օրենսդիր իշխանության ղեկավարի պաշտոնում եւս Դուք ակնառու ձեռքբերումներ կունենաք:

Հայաստանը մեծապես կարեւորում է մեր երկրների միջեւ գոյություն ունեցող դարավոր բարեկամական կապերն ու ջերմ հարաբերությունները: Այսօր մեր երկրների հարաբերությունների ընդհանուր օրակարգն ընդգրկում է շփումների լայն շրջանակ` մշակութային եւ միջկրոնական կապերից մինչեւ տնտեսական փոխգործակցություն:

Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի եւ Իրանի միջեւ միջխորհրդարանական փոխգործակցությունը կշարունակի իր վերընթաց ուղին եւ նոր լիցք կհաղորդի մեր երկու երկրների միջեւ առկա համագործակցությանը` ի նպաստ մեր պետությունների եւ ի բարօրություն հայ եւ իրանցի բարեկամ ժողովուրդների:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան