Հասարակական

Առցանց համակարգի միջոցով արդեն հայտագրվել է 17514 առաջին դասարանցի

1 րոպեի ընթերցում

Առցանց համակարգի միջոցով արդեն հայտագրվել է 17514 առաջին դասարանցի

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը․

«Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում hayt.emis.am կայքում հայտագրվել են հետևյալ հայտատուները՝ 1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, 1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր: Առաջին փուլի արդյունքում հայտագրվել է 9252 առաջին դասարանցի։ Հայտագրումն ընթացել է հարթ, տեխնիկական խնդիրներ չեն առաջացել։

Այսօրվանից մեկնարկել է այն հայտատուների գրանցումը, ովքեր չեն համապատասխանում վերոնշյալ երկու կետերին: Այս պահի դրությամբ արդեն հայտագրվել է 8262 առաջին դասարացի, ընդհանուր՝ 17514 հայտագրված։ Նշենք, որ հայտագրման ընթացքում ծրագրային և տեխնիկական խնդիրներ չեն արձանագրվել։ Երևանի և մարզերի թվով 27 դպրոցում տեղերը լրացրել են մեկ րոպեից քիչ ժամանակում»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում