Մարզային

Հավանության են արժանացել Գեղարքունիքի մարզից ներկայացված եւս 20 սուբվենցիոն ծրագրային հայտեր 

2 րոպեի ընթերցում

Հավանության են արժանացել Գեղարքունիքի մարզից ներկայացված եւս 20 սուբվենցիոն ծրագրային հայտեր 

ԳԱՎԱՌ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուբվենցիաներ ստանալու նպատակով ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում քննարկվել եւ հավանության են արժանացել Գեղարքունիքի մարզի համայնքներից ներկայացված եւս 20 ծրագրային հայտեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, այդ ցանկում ներառված են Ծովագյուղ համայնքի «Ասֆալտբետոնե ծածկույթի վերանորոգման աշխատանքներ», Լիճք համայնքի «Ա 6 թաղ թիվ 1 փող., Ա 2 թաղ. թիվ 1 եւ 9 փողոցների ասֆալտապատում», Արծվանիստ համայնքի «Մանկապարտեզի տանիքի վերանորոգում», Ակունք համայնքի «Բարեկամություն /1 480 մետր/ եւ Շահումյան /120 մետր/ փողոցների ասֆալտապատում», Ակունք համայնքի «Մշակույթի տան բակի պուրակի բարեկարգում», Ձորագյուղ համայնքի «11-րդ եւ 12-րդ փողոցների ասֆալտապատում», Մարտունի համայնքի «Երեւանյան փողոցի երթեւեկելի հատվածի ասֆալտապատում եւ մայթերի կառուցում», Զովաբեր համայնքի «Ներհամայնքային 1-ին փողոցի ասֆալտապատում» եւ «Զովաբեր համայնքի խմելու ջրի խողովակաշարի կապիտալ վերանորոգում» և այլ ծրագրեր:

Համայնքներում առաջիկայում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կհայտարարվեն ծրագրերի իրականացման մրցույթներ:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում