Դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության համար օգտագործվել է 10.68 մլրդ դրամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օտարերկրյա պետություններում դիվանագիտական մարմինների գործունեության կազմակերպման և իրականացման համար 2019-ին ՀՀ պետբյուջեի միջոցներից ծախսվել է 10.68 մլրդ դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդամմբ՝ ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«2019-ի պետական բյուջեով արտաքին գործերի նախարարության համար նախատեսված էր օգտագործել ճշտված ծրագրով 16 մլրդ 648 մլն դրամ ընդհանուր ֆինանսական միջոցներ: Փաստացի արձանագրվել է 16 մլրդ 435 մլն դրամի օգտագործում կամ ծրագրի շուրջ 99 տոկոս կատարողական: Հիմնական կշիռն ընդհանուր ծախսերի և հատկացումների մեջ ունի օտարերկրյա պետություններում դիվանագիտական մարմինների գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հատկացումների մասը: Այս ուղղությամբ 10 մլրդ 760 մլն դրամ հատկացումներից օգտագործվել է 99.3 տոկոստ կամ 10.68 մլրդ դրամը»,-ասաց Ջանջուղազյանը:

Միջազգային կառույցներին անդամակցությանը վերաբերելի հատկացումների համար նախատեսված 2 մլրդ 550 մլն դրամն օգտագործվել է գրեթե 96 տոկոսով:

Հայերեն Русский

Մեդալակիր մարմնամարզիկները Երևանում են․ «Զվարթնոց»-ում հանդիսավորությամբ դիմավորեցին հավաքականին

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում