Օպերային թատրոնի արտիստները երաժշտասերներին հորդորում են առցանց դիտել «Կարմեն» ներկայացումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները տեսանյութ են հրապարակել համացանցում, որում հանդիսատեսին հորդորում են օնլայն հարթակում դիտել ֆրանսիացի ականավոր կոմպոզիտոր Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերային ներկայացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացումն օպերային թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում կհեռարձակվի հունիսի 12-ին՝ ժամը 20:00-ին:

Տեսանյութում «Կարմեն» օպերայի բեմադրող ռեժիսոր Նաիրե Ստեփանյանը, Կարմենի և Խոսեի դերակատարներ՝ Կարինե Բաբաջանյանն ու Լիպարիտ Ավետիսյանը նշում են, որ այս օրերին բոլորը փորձում են հարմարվել կյանքի նոր կանոններին, և իրենք վստահ են, որ հանրությունը նույնպես կարոտել է թատրոնը, և, քանի որ չեն կարող բոլորին հրավիրել թատրոն, օնլայն հարթակի շնորհիվ թատրոնը կբերեն երաժշտասերների տուն:

«Կարմեն» օպերան առաջին անգամ բեմադրվել է 1875 թվականի մարտի 3-ին Փարիզի «Օպերա Կոմիկ» թատրոնում: Օպերան սկզբնական շրջանում սուր քննադատության է արժանացել, սակայն 1875-ի հոկտեմբերին բեմադրվել է Վիեննայում, ինչից էլ սկսվել է «Կարմեն»-ի համաշխարհային հռչակը: Դեռևս 1880 թվականին Պյոտր Չայկովսկին կանխատեսել է, որ Բիզեի «Կարմեն»-ը միշտ կմնա աշխարհում ամենաճանաչված ու ամենասիրված օպերան:

«Կարմեն» օպերան Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1924 թվականին Լենինականի (ներկայում` Գյումրի) օպերա-օպերետային թատրոնում, իսկ Երևանի օպերայի և բալետի թատրոնում՝ 1934 թվականին (դիրիժոր՝ Ս. Չարեկյան, բեմ.՝ Ա. Բուրջալյան):

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում