Սպորտ

ՄՕԿ-ը մինչև սեպտեմբեր կներկայացնի Տոկիոյի ՕԽ-ի վերջնական ծրագիրը 

1 րոպեի ընթերցում

ՄՕԿ-ը մինչև սեպտեմբեր կներկայացնի Տոկիոյի ՕԽ-ի վերջնական ծրագիրը 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեն մտադիր է մինչև սեպտեմբեր վերջնականապես ներկայացնել Տոկիոյի ՕԽ-ի կազմակերպման ծրագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծրագիրը կլինի վերջանական, որտեղ ներառված կլինեն նաև կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքները: ՄՕԿ-ը և Տոկիո-2020-ի կազմկոմիտեն հնարավոր կկրճատեն խաղերի ծախսերը: Սակայն կազմակերպիչները դեռևս քննարկում են հանդիսականների մասնակցության դեպքում վիրուսի տարածման դեմ ուղղվելիք քայլերը:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում