Հասարակական

Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարձրացման նպատակով նախորդ տարի օգտագործվել է 3.5 մլրդ դրամ

1 րոպեի ընթերցում

Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարձրացման նպատակով նախորդ տարի օգտագործվել է 3.5 մլրդ դրամ

ԵՐՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դպրոցների դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրի շրջանակում 2019-ին օգտագործվել է 3.5 մլրդ դրամ, 24 դպրոցների նախագծանախահաշվային աշխատանքներն արդեն իսկ պատվիրված են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմաննն այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«2019-ի ընթացքում 3.5 մլրդ դրամ է օգտագործվել դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրի շրջանակում, որը կազմել է ծրագրային ցուցանիշի 65.2 տոկոսը: Այս պահին հայտարարված մրցույթներից զատ շուրջ 24 դպրոցի համար նախագծանախահաշվային աշխատանքներ արդեն իսկ պատվիրված են»,-ասաց Պապիկյանը:

Դրանց շուրջ 70 տոկոսը պատրաստ կլինի այս տարի, մի մասը՝ մինչև սեպտեմբեր, մի մասը՝ մինչև տարվերերջ: Նախարարը նկատեց՝ դա ենթադրում է, որ 2021-ին ավելի լայն թափով կապահովվի այս ծրագրի շարունակականությունը:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում