Պաշտոնական

Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ղրղզստանի նախագահը հետաքրքրվել է ՀՀ վարչապետի և նրա ընտանիքի անդամների առողջությամբ, մաղթել քաջառողջություն և հաջողություններ:

Հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Սոորոնբայ Ժեենբեկովը տեղեկատվություն են փոխանակել Հայաստանում և Ղրղզստանում կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Զրուցակիցները միմյանց ներկայացրել են համավարակի դեմ պայքարի միջոցառումները, ձեռնարկվող քայլերը և ձեռք բերված փորձը:

Կողմերը փոխանակվել են Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 75-տարեդարձի կապակցությամբ այս տարվա հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումների շրջանակում զրուցելու ակնկալիքով:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում