Տնտեսություն

Ազգային ժողովի աշխատակազմը օգտագործել է նախորդ տարվա իրեն հատկացված միջոցների 93,4%-ը

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի աշխատակազմը օգտագործել է նախորդ տարվա իրեն հատկացված միջոցների 93,4%-ը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի աշխատակազմը 2019թ. պետական բյուջեից իրեն հատկացված միջոցներից օգտագործել է 5 մլրդ 821 մլն դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի բյուջեն 2019թ. համար շուրջ 5 մլրդ 254 մլն դրամ էր: Տարվա ընթացքում այն ճշտվել է, կազմելով՝ 6 մլրդ 231 մլն դրամ: Փաստացի 5 մլրդ 821 մլն դրամի օգտագործում է եղել կամ ճշտված ցուցանիշի 93,4%-ը»,- ասաց Ջանջուղազյանը:

Հունիսի 5-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում