Տնտեսություն

ՀՀ նախագահի աշխատակազմը 43 մլն դրամի խնայողություն է կատարել

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահի աշխատակազմը 43 մլն դրամի խնայողություն է կատարել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի աշխատակազմը 2019թ. պետական բյուջեից իրեն հատկացված միջոցներից 43 մլն դրամի խնայողություն է կատարել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«ՀՀ նախագահի աշխատակազմի բյուջեն 2019թ. համար շուրջ 1 մլրդ 145 մլն դրամ էր: Տարվա ընթացքում այն ճշտվել է 350 մլն դրամի չափով: Փաստացի 1 մլրդ 452 մլն դրամի օգտագործում է եղել կամ ճշտված ցուցանիշի 96%-ը»,- ասաց Ջանջուղազյանը:

Հունիսի 5-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում