Լույս է տեսել Ռեմարկի «Երկինքն ընտրյալներ չունի» վեպը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջինանգամբնագրից՝գերմաներենից,հայերենթարգմանվելև լույս է տեսել 20-րդդարիամենահայտնիևընթերցվողհեղինակներիցմեկի՝ԷրիխՄարիաՌեմարկի«Երկինքնընտրյալներչունի»վեպը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը հրատարակել է«ԷդիթՊրինտ»-ը, թարգմանիչն էՎանուհիԲաղմանյանը։

«ՎանուհիԲաղմանյանի թարգմանությամբ վերջին տարիներին ընթերցողին ենք ներկայացրել մեծանուն գրողի«Երեքընկեր», «Հաղթականկամար», «Արևմտյանճակատումնորությունչկա», «Ապրելուժամանակըևմեռնելուժամանակը»գործերը։ Հերթը Ռեմարկի «Երկինքն ընտրյալներ չունի»վեպինն է, որն առաջին անգամ՝ 1959 թ. հատվածաբար հրատարակվել է համբուրգյան Kristall ամսագրում՝ Geborgtes Leben՝ «Կյանքը՝ պարտքով» վերնագրով։ 1961 թ. լույս է տեսել գրքի ձևաչափով՝ «Երկինքն ընտրյալներ չունի» վերնագրով»,- նշում է«Էդիթ Պրինտ»-ի մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը՝ հավելելով, որ ընդամենը մեկ ամիս առաջ ընթերցողի դատին են հանձնել Ռեմարկի «Սև կոթողը»՝ Աննա Ռոստոմյանի թարգմանությամբ։

Գրքի հերոսը՝ 50-ական թվականների սկզբին արդեն տարեց ավտոմրցարշավորդ Քլեղֆեն առողջարանում այցելում է իր երբեմնի գործընկերոջը, որ երկար ժամանակ էր, ինչ բուժվում էր թոքախտից։ Այնտեղ նա ծանոթանում է ծանր հիվանդ Լիլիանի հետ։Վերջինս, որ արդեն տարիներ ի վեր արհամարհանքով էր վերաբերվում առողջարանի միօրինակ կենցաղին, խիստ կարգուկանոնին ու ձանձրույթին, օգտագործում է առիթն ու փախչում Քլեղֆեի հետ։ Միակ բանը, որ միավորում էր երկուսին, ապագա չունենալն էր.Քլեղֆեն ապրում էր միայն մրցարշավից մրցարշավ՝ ամեն անգամ խույս տալով մահից, իսկ Լիլիանի կյանքն ամեն վայրկյան վտանգված էր թոքախտից։ Փարիզում, Հռոմում և Մոնտե Կառլոյում նրանք ապրեցին իրենց բաժին ընկած կարճատև կյանքը։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն