Պաշտոնական

Մանվել Ավետիսյանը կազատվի վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնից

1 րոպեի ընթերցում

Մանվել Ավետիսյանը կազատվի վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մանվել Ավետիսյանը հուլիսի 9-ից կազատվի վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արտաքին գործերի նախարարությունից գործուղված Մանվել Հրանտի Ավետիսյանին 2020 թվականի հուլիսի 9-ից ազատել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման տեքստում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում