Փրկարարներն Արգելի ՀԷԿ-ի ջրամբարից տարեց կնոջ դի են դուրս բերել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 7-ին, ժամը 08:24-ին տեղեկություն է ստացել, որ Արգելի ՀԷԿ-ի ջրավազանում դի է նկատվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ ևփրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարները Արգելի ՀԷԿ-ի ջրամբարից դուրս են բերել Մարգարիտա Հ․-ի (ծնված 1937 թ) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Կարդացեք հոդվածը` Русский