ԼՀԿ-ն «տոտալ լոքդաուն»-ի պարագայում մարդկանց ֆինանսապես օժանդակելու անհրաժեշտություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կորոնավիրուսի համավարակի տարածման հետևանքով խիստ սահմանափակումների ռեժիմի կամ «տոտալ լոքդաուն»-ի վերադառնալու պարագայում, մարդկանց ֆինանսապես օժանդակելու անհրաժեշտություն է տեսնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Անիմաստ է երկու շաբաթով փակելը, փակելուց պետք է ավելի երկար ժամանակով փակել: Մարդկանց ֆինանսավորել է պետք այդ պարագայում ու վարկային արձակուրդներ տալ: Կարող ենք փակել, եթե բոլորին փող տանք, ես շարունակում եմ պնդել, որ այդ գումարը կա: Եթե մարդկանց փող չտան փակելով, մարդիկ տանը չեն մնալու»,- ասաց Մարուքյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ նշել էր, որ պարետատանը քննարկվում է նաև երկու շաբաթով «տոտալ լոքդաուն»-ի գնալու հարցը:

Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11 817 դեպք, որոնցից 3 513 -ն` առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան183: Արձանագրվել է մահվան ևս69դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նորայր Շողիկյան

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը