ՕԽ-ի անցկացման վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի 2021-ի գարնանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի անցկացման կամ չանցկացման մասին վերջանական որոշում կկայացվի 2021 գարնանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ճապոնական Kyodo գործակալությունը: Ամեն ինչ կախված կլինի, թե կորոնավիրուսի պանդեմիան ինչ փուլում կլինի:
ՕԽ-ի կազմկոմիտեի նախագահը և Տոկիոյի մարզպետը հանդիպում են ունեցել և քննարկման արդյունքում հանգել այն եզրակացությանը, որ ամեն ինչն կախված կլինի աշխարհում համաճարակի վիճակից:
Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն:
Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը