Մշակույթ

Բջջային հավելվածը կօգնի էլ ավելի մերձենալ Արամ Խաչատրյանի ստեղծագործությանը  

1 րոպեի ընթերցում

Բջջային հավելվածը կօգնի էլ ավելի մերձենալ Արամ Խաչատրյանի ստեղծագործությանը  

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա առթիվ հունիսի 6-ից Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիներին սպասում են անակնկալներ: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, համագործակցելով այս ոլորտում փորձառություն ունեցող «Արլուպա» կազմակերպության հետ, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ իրականացրել է տարբեր ծրագրեր՝ թանգարանում և թանգարանից դուրս:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, այս անգամ տուն-թանգարանը և «Արլուպա» ընկերությունը Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին կներկայացնեն կոմպոզիտորի տասը ստեղծագործություն ունկնդրելու հնարավորություն: Բջջայինում ներբեռնելով «Արլուպա» ընկերության անվճար հավելվածը և գտնվելով հավելվածի քարտեզում նշված վայրում (օրինակ՝ Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ, Ա. Խաչատրյանի հուշարձան, Ա. Խաչատրյան փողոց և այլն)` կարելի է վայելել կոմպոզիտորի անմահ ստեղծագործությունները: Յուրաքանչյուր նշված կետում կհնչի մեկ ստեղծագործություն: Հավելվածը հնարավորություն է ընձեռում նաև նկարել տեսանյութ և այն տեղադրել սոցիալական ցանցերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում