Հասարակական

Ալեն Սիմոնյանը դատական համակարգում առկա խնդիրն օր առաջ լուծելու անհրաժեշտություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը դատական համակարգում առկա խնդիրն օր առաջ լուծելու անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դատական համակարգում առկա խնդիրն օր առաջ լուծելու անհրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Վերաքննիչ քրեական դատարանի կողմից վերացնելու մասին հարցին:

«Իմ գնահատմամբ, սա վառ ապացույցն է այն փաստի, որ ՀՀ-ում դատական համակարգում առկա խնդիրը օր առաջ լուծման անհրաժեշտություն ունի»,- ասաց Սիմոնյանը:

Հունիսի 4-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, վերացրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը։

Ավելի վաղ, մայիսի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստացման, հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելու և առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։ Մինասյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում