«Բարգավաճ Հայաստան»-ը կողմ կքվեարկի մեկուսացման նպաստ սահմանող օրենքի նախագծին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, չնայած մեկուսացման նպաստ սահմանող նախագծի հեղինակի` դեմ քվեարկելու հորդորին, կողմ կքվեարկի օրինագծին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ նիստում «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը նշեց՝ բերվել է շատ լավ նախագիծ, որը իսկապես որոշակիորեն կլուծի այն ծանրաբեռվածությունը, այն սոցիալական լարվածությունը, որը կա, մարդիկ իրենց կամքով չեն ինքնամեկուսացվել կամ մեկուսացվել: «Մենք կողմ ենք նախագծին, վերջապես այդ մարդիկ ստացան դրական ազդակ, որ իրենք մենակ չեն, պետությունն իրենց մասին հոգ է տանում: Այս ամբիոնից կառավարության ներկայացուցիչներն ասել են, որ փողի խնդիր չկա: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու կառավարության հետ այս հարցը մինչև այստեղ գալը չեք քննարկել, չեք եկել համաձայնության»,-ասաց Զոհրաբյանն ու նշեց՝ հասկանում է, որ ոչ մեկը չի կարող ասել, թե հաջորդ օրը մեկուսացվածների և ինքնամեկուսացվածների ինչ թվեր կլինեն:

Զոհրաբյանն առաջարկեց կողմ քվեարկել նախագծին: «Բարգավաճ Հայաստան»-ը կողմ է քվեարկելու:

Նախագծի հեղինակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը հորդորել էր նախագծին երկրորդ ընթերցմամբ դեմ քվեարկել, ուղարկել առաջարկությունների ստացման փուլ՝ որոշակի կանխատեսումներ անելու, հիմնավորումները հստակեցնելու համար: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը հայտնել էր, որ բովանդակային իմաստով նախագիծի հիմնավորումները կառավարության համար ընդունելի են, սակայն առկա են խնդիրներ, հարցեր, որոնք կարիք ունեն լրացուցիչ քննարկման: Մասնավորապես, նախագծի կապակցությամբ առկա է ֆինանսական անորոշությունների բարձր մակարդակ:

Նախագծով, ըստ էության, առաջարկվում է մեկուսացման նպաստ նախատեսել այն անձանց համար, որոնք վարձու աշխատող են կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձինք են և պարետատան ցուցումով մեկուսացվել են կամ ինքնամեկուսացվել: Նպաստից չեն օգտվի այն անձինք, որոնք հեռավար են աշխատել, հարկադիր պարապուրդի մեջ են գտնվել, և նրանց աշխատավարձը վճարվել է, ինչպես նաև այն անձանց, որոնք խախտել են ինքնամեկուսացման ու մեկուսացման պայմանները:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով