Մարզային

Արփա-Սեւան ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 117 միլիոն 892 հազար խորանարդ մետր ջուր

1 րոպեի ընթերցում

Արփա-Սեւան ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 117 միլիոն 892 հազար խորանարդ մետր ջուր

ԳԱՎԱՌ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Այս տարվա հունվարի իննից մինչեւ հունիսի երկուսն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 117 միլիոն 892 հազար խորանարդ մետր ջուր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի հունիսի 2-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 78 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով ավելին է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Սեւանա լճից նույն օրվա դրությամբ դեռեւս ոռոգման նպատակներով ջրբացթողումներ չեն իրականացվել:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում