Մարզային

Գեղամասար համայնքում կատարվել է 3440 հեկտար գարնանացան

1 րոպեի ընթերցում

Գեղամասար համայնքում կատարվել է 3440 հեկտար գարնանացան

ԳԱՎԱՌ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի տնտեսություններում 2020 թվականի հունիսի 3-ի դրությամբ կատարվել է 3440 հեկտար գարնանացան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը, 2 718 հեկտար կազմել են գարնանացան գարու, 463 հեկտար՝ կարտոֆիլի, 158 հեկտար՝ կորնգանի, 50 հեկտար՝ ոսպի, 37 հեկտար՝ ոլոռի ցանքերը: Փորձնական կարգով գարնանացան ցորենի ցանք կատարվել է 14 հեկտարի վրա: 3761 հեկտար էլ զբաղեցնում են աշնանացան ցորենի ցանքերը: «Գեղամասար համայնքում այս պահին բերքի տակ է 7 186 հեկտար տարածք: Աշնանացանը շատ հաջող է ձմեռել ու կենսունակ է հետագա աճի ու զարգացման համար: Գարնանացան ցորենի մշակությունն իրականացվում է 14 հեկտարի վրա: Լավ արդյունքների ստացման դեպքում եկող տարի կընդարձակվեն գարնանացան ցորենի ցանքերը: Գարնանանացանը Գեղամասարում մոտենում է ավարտին»,-նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում