Նարեկ Հախնազարյանն առցանց հարթակում աշխարհի երեխաներին նվիրել է Չայկովսկու երկերից մեկը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը մի փոքր ուշացումով՝ հունիսի 2-ին, շնորհավորել է աշխարի բոլոր մանուկներին Երեխաների պաշտպանության միջազգային տոնի կապակցությամբ և նրանց է նվիրել ականավոր կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու ստեղծագործություններից մեկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հախնազարյանը տեսանյութը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Հայաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Աֆրիկայի, Ավստրալիայի, մի խոսքով՝ ամբողջ աշխարհի երեխաներ, շնորհավորում եմ ձեզ տոնի կապակցությամբ: Ես ցանկանում էի այս տեսանյութը երեկ հրապարակել, բայց տեխնիկական պատճառներով չստացվեց: Ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք: Ցանկանում եմ, որ լինեք առողջ, իմաստուն և ապրեք խաղաղ երկնքի տակ: Համոզված եմ, որ նման դեպքում կարող եք ինքնուրույն հասնել ձեր բոլոր նպատակներին»,- նշում է Հախնազարյանն ու հիշեցնում, որ այս տարի Չայկովսկու հոբելյանն է, ուստի կատարելու է հենց նրա ստեղծագործություններից մեկը:

Հախնազարյանն ընդգծում է, որ նվագելու է երեք երաժշտի հետ, որոնց բոլորը լավ են ճանաչում: Տեսանյութը դիտելիս պարզվում է՝ երեքն էլ ինքն է՝ Նարեկ Հախնազարյանը:

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում