Աևանի ջուրն այս տարի ևս կկանաչի. Շրջակա միջավայրի նախարարության առաջարկած լուծումները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանի ջրի կանաչելուց այս տարի ևս խուսափել չի լինի:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանընշեց, որ դեռ նախորդ տարի մասնագետների հետ խորհրդակցությունների արդյունքում եկան այն եզրահանգման, որ կանաչելը լինելու է պարբերաբար՝ հաշվի առնելով, որ Սևանի էկոհամակարգի վրա բացասական ներգործությունը եղել է տասնամյակների ընթացքում: Այս տարվա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանում արդեն արձանագրվել է ֆոսֆորի որոշակի քանակության սպառում, ինչը վկայում է, որ կանաչելու գործընթացը սկսվել է:

«Սևանի կանաչումը կամ ծաղկումը, ինչպես բնակիչների շրջանում է ընդունված ասել, դեռ 60-ական թվականներից էր տեղի ունենում, երբ խախտվել էր Սևանի էկոհամակարգի հավասարակշռությունը: Այդ առումով այս խնդրին մասնագետները բախվել են դեռ տարիներ առաջ, սակայն կան որոշակի գործոններ, որոնք հավելյալ բացասական ներգործություն են ունենում Սևանի էկոհամակարգի վրա»,-ասաց նա: Իրինա Ղափլանյանի խոսքով՝ գլխավոր խնդիրներից է լճի մակարդակի իջեցումը, դրան զուգահեռ, տարիների ընթացքում եղել էկենցաղային և այլ կեղտաջրերի ներհոսք: Հաջորդ խնդիրը կլիմայի գլոբալ տաքացումն է. Հայաստանի տարածքում արդեն արձանագրվել է ջերմաստիճանի տաքացում:

Հաշվի առնելով խնդիրները՝ Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է ծավալուն փաստաթուղթ: Առաջարկվում է իրականացնել երեք առաջնահերթ միջոցառում: Այն է, առնվազն մեկ խոշոր ափամերձ համայնքի կենցաղային կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանի ստեղծում, գետերի հուների մաքրում:

«Սևանի կենսապաշարը՝ ձուկը, վերարտադրման խնդիր ունի այն պատճառով, որ մեր ձկնուղիները փաստացի փակ են, գետերի հուները շատ աղտոտված են: Այդ իսկ պատճառով գետերի հուների մաքրումը շատ կարևոր է»,-ասաց Իրինա Ղափալնյանը: Հաջորդ առաջնահերթ միջոցառումը Սոթքի լքված հանքավայրի ռեկուլտիվացումն է: Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ նախորդ տարի նմուշառում էր կատարվել տվյալհատվածում, պարզվել էր, որ այդ տարածքում բավական լուրջ աղտոտում էր գրանցվել: Հիմա քննարկումներ են անցկացնում միջազգային կազմակերպությունների հետ: Ամենայն հավանականությամբ, սեպտեմբերին արդեն այս երեք ուղղություններով աշխատանքները կմեկնարկեն:

Կթույլատրվի այս տարի Սևանում լողալը, թե ոչ, Իրինա Ղափլանյանը նշեց, որ դա կախված կլինի կանաչելու գործընթացի ծավալներից, իսկ այս պահին ծավալների մասին հստակ տեղեկություններ դեռ չեն կարող ասել:

«Այստեղ կարևոր է արձանագրել այն, որ կան տարբեր տեսակի ցիանոբակտերիաներ, այն տեսակը, որը ծաղկել էր Սևանում, չունի տոքսիկության այն աստիճանը, ինչ այլ ջրավազաններում: Ամեն դեպքում դա վտանագավոր է լճի էկոհամակարգի համար: Եթե չնվազեցնենք օրգանական նյութերի ներհոսքը, համապատասխան քայլեր չձեռնարկենք, ապա կարող են լուրջ խնդիրներ առաջանալ: Ինչ վերաբերում է լողալու թույլտվությանը, ապա ծաղկման մասշտաբները տեսնելով, լիազոր մարմինները համապատասխան որոշումներ կկայացնեն»,-ասաց Իրինա Ղափլանյանը՝ տեղեկացնելով, որ ցուցումները կարող են լինել ըստ տարածքների՝ կախված ծաղկման ծավալներից:

Նախարարի տեղակալը նկատեց, որ կապտականաչ ջրիմուռների ծաղկումը տեղի է ունենում աշխարհի բոլոր կետերում, կան քաղցրահամ ջրավազաններ, որոնք նման խնդրի առաջ են կանգնում: Սա գլոբալ միտում է, և այդ առումով Սևանը եզակի չէ:

Հայերեն

Կատարի ԱԳ նախարարը Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-26/10/26

Ասիական ինդեքսներ - 26/10/26

ՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասին

Կունմինի կենսաբազմազանության հիմնադրամը 21 մլն դոլար կհատկացնի 9 նոր ծրագրի համար

Բուլղարիայի նորարարության նախարարն ընդգծել է, որ պետությունը պետք է հասնի տեխնոլոգիական առաջընթացի. BTA

COP17-ի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Նորվեգիայի շրջակա միջավայրի նախարարները

ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում մասնակցել է Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի գագաթնաժողովին

Նորվեգիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նոբելյան հանձնաժողովի հասցեին Թրամփի քննադատությանը

Հրապարակվել է 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը