Հայտնի են «Ընթերցանության ստեղծագործական մրցույթի» հաղթողների անունները 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրապարակվել են «Ընթերցանության ստեղծագործական մրցույթի» հաղթողների անունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 3-5 դասարանի տարիքային խմբում 1-ին տեղը զբաղեցրել է Գագիկ Բաղդասարյանը, 2-րդ տեղը՝ Ֆլորա Պողոսյանը, 3-րդ տեղը՝ Ատոմ Գրիգորյանը։ Այս տարիքային խմբում ժյուրիի համակրանքի մրցանակ է ստացել Նարե Մանուկյանը, հատուկ «Զարթնի՛ր» մրցանակ՝ Դավիթ Աթասունցը։

6-9 դասարանի տարիքային խմբում 1-ին տեղը զբաղեցրել է Հայկ Գրիգորյանը, 2-րդ տեղը՝ Գայանե Մելքոնյանը, 3-րդ տեղը՝ Կնյազ Սալոյանը։ Այս տարիքային խմբում ժյուրիի համակրանքի մրցանակ է ստացել Մանվել Հովհաննիսյանը, հատուկ «Զարթնի՛ր» մրցանակ՝ Դոնարա Գրիգորյանը։

Սփյուռքի հատուկ մրցանակի է արժանացել Նարե Իսայանը։

«Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել և շնորհավորել մրցույթի բոլոր-բոլոր մասնակիցներին. բոլորդ էլ հաղթող եք, քանի որ մասնակից եք դարձել ընթերցանության այս գեղեցիկ տոնին։Մեր մրցույթի նպատակը ոչ թե երեխաների գիտելիքներն ու կարողությունները ստուգելն է եղել, այլ նրանց մտահորիզոնի ու աշխարհընկալման ընդլայնումը, դեպի ընթերցանության ու ստեղծագործական աշխարհ ուղղորդելը, կարդացածի շուրջ մտորելուն մղելը, կարդացածի շնորհիվ արժեքային համակարգ ձևավորելը և այդ արժեքները որպես հոգևոր հարստություն կյանք տանելը։Կարծում ենք, այս կարճ ժամանակահատվածում կարողացանք լուծել մեր առջև դրված այս խնդիրները։ Առավել քան վստահ ենք, որ մրցույթից շատերն են հաղթանակած դուրս եկել՝ ստանալով գիտելիքների մեծ պաշար»,-նշված է մրցույթի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ։

Մրցանակակիրներին կհնաձնվեն նվերներ, իսկ առաջինից երրորդ հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների շնորհիվ նրանց դպրոցների գրադարանները կհամալրվեն «Էդիթ Պրինտ» հրատարակչության «Իմ գրադարանը» շարքի գրքերով։

Մրցույթն իրականացնում է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, «Զարթնի՛ր» կրթական-հասարակական կազմակերպության գործընկերությամբ և «Արմսվիսբանկի» աջակցությամբ:

Հայերեն Русский

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո