Ռուս գործարարների «Հերմես» ակումբը ֆինանսական աջակցություն է տրամադրել «Բարի մամա» ՀԿ-ին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչությունը՝ ռուս գործարարների «Հերմես» ակումբի հետ, բարեգործական ակցիա է իրականացրել՝ ուղղված առանց ծնողական խնամքի մնացած, հաշմանդամություն ունեցող երեխաներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, բարեգործական ակցիայի շրջանակներում ֆինանսական աջակցություն է տրամադրվել «Բարի մամա» հասարակական կազմակերպությանը, որի գործունեությունն ուղղված է հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցությանը, հատուկ հաստատություններում հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը կանխարգելելուն:

«Հիշեցնենք, որ 2019 թ.-ի ապրիլին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության նախարարությունների և «Բարի մամա» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության եռակողմ հուշագիր, որն ուղղված է մանկատներ երեխաների մուտքը կանխելուն և ընտանիքում ապրելու նրանց իրավունքի իրացմանը, իսկ 2020 թ.-ի փետրվարից «Բարի մամա» ՀԿ-ն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ, սոցիալկան աջակցության ծրագիր է իրականացնում Գեղարքունիքի, Սյունիքի և Լոռու մարզերի առավել խոցելի 74 ընտանիքների համար:

«Հերմես» ակումբի կողմից «Բարի մամա» ՀԿ-ին ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել՝ վերջերս Սևանա լճի հարևանությամբ կառուցված «Բարի քեմփ» ներառական ճամբարի համար կահույքի և սարքավորումների, վերանորոգման համար անհրաժեշտ շինարարական ապրանքների ձեռքբերման, ինչպես նաև՝ առողջական խնդիրներ և հաշմանդամություն ունեցող երեխաների ու մայրերի համար թերապիաների կենտրոն և ապաստարան հանդիսացող «Բարի տնակի» բարեկարգման համար:

Ակումբի կողմից «Բարի մամա» ՀԿ-ին տրամադրված աջակցության վերաբերյալ սերտիֆիկատի հանձնման սիմվոլիկ արարողությունը նախատեսված է իրականացնել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան, «Հերմես» ակումբի նախագահ Սերգեյ Կոպիրկինի, Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի, «Բարի մամա» ՀԿ-ի հիմնադիր Մարինե Ադուլյանի և ակումբի անդամների համատեղ հանդիպման ընթացքում, որի անցկացման ժամկետները կհստակեցվեն՝ հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած ժամանակավոր սահմանափակումների գործոնը:

Նշենք, որ «Հերմես» ակումբը ստեղծվել է 2013 թ.-ին՝ Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության նախաձեռնությամբ: Ակումբի գործունեությունն ուղղված է ոչ միայն հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, այլև՝ բարեգործական տարբեր ծրագրերի իրականացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով