1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կորոնավիրուսից արագ ապաքինում է մաղթել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զուրաբիշվիլին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Հղում եմ արագ ապաքինման իմ մաղթանքները Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին: Շուտ առողջացեք»,- գրել է Վրաստանի նախագահը:
Հունիսի 1-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ինքն ու իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով, նրանց թեստերի պատասխանները դրական են: Վարչապետի ընտանիքը մեկուսացած է կառավարական առանձնատանը, Փաշինյանն աշխատանքը կիրականացնի առանձնատնից:
Նորայր Շողիկյան