«Թանգարանը՝ երեխաներին». Կոմիտասի թանգարան-ինստիտուտը շնորհավորում է փոքրիկների տոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի թանգարան-ինստիտուտը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի կապակցությամբ առցանց հարթակում հանդես է գալիս մի քանի նախաձեռնությամբ:

Թանգարան-ինստիտուտն արդեն իսկ հրապարակել է «Թանգարանը՝ երեխաներին» ֆիլմը և «BabyConcert» հոլովակը, որի շրջանակում լուսանկարներով ներկայացվում են երեխաների համար նախատեսված համերգները, որոնք անցկացվել են թանգարանում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի մասնագետ Սևակ Հակոբյանն ասաց, որ մինչ համավարակի տարածումը յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակի օրը իրականացնում էին համերգ՝ նախատեսված մինչև 3 տարեկան փոքրիկների համար: Ներկայացնում էին դասական, ժողովրդական և այլ ժանրի համերգային ծրագրեր:

«Տոնի կապակցությամբ վերոնշյալ համերգների լուսանկարներով հոլովակ ենք պատրաստել և երեխաների հետ վերհիշում ենք թանգարանում անցկացրած օրերը: Հոլավակում Կոմիտասի «Կաքավիկ» ստեղծագործությունը կատարում է սոպրանո Հասմիկ Բաղդասարյանը, նրան նվագակցում է դաշնակահար Մարինա Վարդանյանը»,-ասաց նա:

Հակոբյանի խոսքով՝ թանգարան-ինստիտուտն ամեն տարի անդրադարձել է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան. մի տարի երեխաները տոնի կապակցությամբ գիդ են աշխատել, մեկ այլ տարի նրանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես է կազմակերպվել: Այժմ «Թանգարանը՝ երեխաներին» ֆիլմի շրջանակում երեխաներն առցանց տուր են իրականացնում, պատմում են Կոմիտասի մասին, երգում են, նվագում:

Իսկ 20:00-ին հեքիաթների ընթերցում է լինելու: Փոքրիկներին է ներկայացվելու Արփի Մաղաքյանի «Կակաչների երգը» հեքիաթը:

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում