Պաշտոնական

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահին

1 րոպեի ընթերցում

 ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին՝ համավարակի արդյունքում գրանցված տասնյակ հազարավոր զոհերի կապակցությամբ: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Թույլ տվեք հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն հայտնել Ձեզ և Իսպանիայի բարեկամ ժողովրդին համավարակի արդյունքում գրանցված տասնյակ հազարավոր զոհերի կապակցությամբ: Վստահ եմ, որ միջազգային համագործակցութան և համատեղ ջանքերի շնոհիվ մարդկությանը շուտով կհաջողվի հաղթահարել այս մարտահրավերը:Մաղթում եմ Ձեզ և Իսպանիայի բարեկամ ժողովրդին ուժ, համբերություն և ոգու տոկունություն»,-նշված է ուղերձում:

Իսպանիայի կառավարությունը 10-օրյա սուգ է հայտարարել՝ ի հիշատակ կորոնավիրուսային ինֆեկցիայից մահացածների։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում