Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության վարչապետ Աբիյ Ահմեդին՝ երկրի Ազգային տոնի առթիվ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Եթովպիայի բարեկամ ժողովրդին՝ Եթով­պիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության Ազգային տոնի կապակ­ցությամբ։

Իմ անկեղծ ցանկությունն ու հանձնառությունն եմ հայտնում խորացնելու մեր ժողովուրդներին միմյանց կապող և ավելի քան 1400 տարվա ավանդույթներ ունեցող բարեկամությունը։ Դրա լավագույն միջոցը մեր երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության անխափան զարգացումն ու ընդլայնումն է։ Լիահույս եմ, որ Ադիս Աբեբայում Հայաստանի Հանրապետության նորաբաց դեսպանությունն իր գոր­ծունեությամբ նոր լիցք և որակ կհաղորդի այդ համագործակցությանը։

Խորապես տպավորված եմ քաղաքական և սոցիալ-տնտեսական բարեփո­խում­ների ուղիով առաջ շարժվելու՝ անձամբ Ձեր և Եթովպիայի կառավարության տեսլականով ու վճռականությամբ։ Համոզված եմ, որ այն բարեկամ Եթովպիայի համար կնշանավորվի կայուն զարգացման նորանոր ձեռքբերումներով։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Եթովպիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

Հայերեն English Français Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում