Հասարակական

Նորք-Մարաշի և Նուբարաշենի մանկապարտեզներից մեկում հայտնաբերվել են որոշ թերություններ

1 րոպեի ընթերցում

Նորք-Մարաշի և Նուբարաշենի մանկապարտեզներից մեկում հայտնաբերվել են որոշ թերություններ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Նորք Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանների 6 մանկապարտեզներում մայիսի 27-ին ուժեղացված մշտադիտարկում է իրականացվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության տեսչական մարմնից, մշտադիտարկումն իրականացվել է ոստիկանության և թաղապետարաննեի պատասխանատու աշխատակիցների հետ։

Մանկապարտեզներից մեկում տեսչական մարմնի ներկայացուցիչները արձանագրել են որոշ թերություններ։ Հաստատության մուտքը ախտահանման համար հարմարեցված չի եղել: Տնօրենը հաստատել է, որ ախտահանման միջոցների պակաս եղել է, սակայն արագ լրացվել է:

«Այս մանկապարտեզ հաճախող 127 սաներից 14-ի ծնողներն են ցանկություն հայտնել, որ իրենց երեխան մանկապարտեզի վերաբացվելուց հետո շարունակի հաճախել: Սակայն այս շաբաթ սաների հաճախումները նախորդ շաբաթվա համեմատ նվազել են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում