Տնտեսություն

Ֆինանսական համակարգն այս պահին էլ կարող է սպասարկել թե վարկառուներին, թե ավանդատուներին. ԿԲ

2 րոպեի ընթերցում

Ֆինանսական համակարգն այս պահին էլ կարող է սպասարկել թե վարկառուներին, թե ավանդատուներին. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ֆինանսական համակարգը կորոնավիրուսի իրավիճակի պայմաններում էլ շարունակում է մնալ իրացվելի և կարող է սպասարկել թե վարկառուներին, թե ավանդատուներին: Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին առցանց ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցերին՝ ի՞նչ ակնկալիքներ կան հաջորդ տարվա հետ կապված, համավարակի ֆոնին ի՞նչ մտահոգություններ կան համակարգում, համակարգը որքանո՞վ է ընդունակ՝ կլանելու բոլոր տեսակի ռիսկերը:

«Ֆինանսական համակարգի բարձր իրացվելիությունը և կապիտալի բարձր մակարդակը հնարավորություն տվեցին այս փուլը հաղթահարել: Եթե ամեն մեկս ունենալով պատասխանատվություն՝ փորձենք ինքներս սահմանափակել համավարակի տարածումը, ապա մեր ֆինանսական համակարգը միանշանակ կարող է շատ հանգիստ շարունակել աշխատել այն սկզբունքներով, որով աշխատում է: Այս պահին նույնպես ֆինանսական համակարգը բավական իրացվելի է և կարող է բավական հանգիստ սպասարկել թե վարկառուներին, թե ավանդատուներին»,-ասաց Գրիգորյանը:

Նա վստահեցրեց՝ անհրաժեշտության դեպքում ԿԲ-ն պատրաստ է տրամադրելու լրացուցիչ իրացվելի միջոցներ:

Կենտրոնական բանկը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին օգտվել օնլայն ծառայութուններից, վճարահաշվարկային կազմակերպությունների ծառայություններց՝ նվազագույնի հասցնել շփումը ֆիզիկական անձանց միջև:

Հայաստանում աարտակարգ դրության պայմաններում Կենտրոնական բանկի հորդորով` առևտրային բանկերը վարկերի հարցումպետք է ցուցաբերեն անհատական մոտեցում: Վերջին տվյալներով՝ շուրջ 540 հազար ֆիզիկական անձանց և շուրջ 17 հազար իրավաբանական անձանց տրամադրված վարկերի էական վերանայումներ են եղել:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում