Վրաստանը որոշել է արագացնել սահմանափակումները հանելու փուլային գործընթացը
1 րոպեի ընթերցում
![Վրաստանը որոշել է արագացնել սահմանափակումները հանելու փուլային գործընթացը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/05/1016577.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ իշխանությունները որոշել են արագացնել սահմանափակումները հանելու փուլային գործընթացը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ հունիսի 1-ից բացվելու են որոշ խանութներ ուռեստորաններ:
«Մայիսի 29-ից կաշխատի բոլոր տիպի քաղաքային տրանսպորտը, սակայն դա կուղեկցվի պարտադիր կանոններով՝ դիմակ կրելով: Երկուշաբթի օրվանից՝ հունիսի 1-ից, կսկսեն աշխատել բոլոր տիպի բաց խանութները, այդ թվում՝ առևտրի կետերը, փակ և բաց շուկաները, ռեստորանները, որոնք ունեն բաց հատվածներ»,-նշել է Գախարիան:
Նա ընդգծել է, որ պաշտպանիչ դիմակներ կրելը և հիգիենայի կանոններ պահելը մնում են պարտադիր պայմաններ:
Վրաստանում սահմանափակումները սկսել են հանել ապրիլի վերջից: Սահմանափակումները հանելը նախատեսված էր մի քանի փուլով, սակայն, համաճարակային բարենպաստ իրավիճակով պայմանավորված, մի մասը հանվում են ավելի շուտ, քան նախատեսված էր: