Հիփոթեքային վարկերը, տնային տնտեսություններին տրամադրված այլ վարկերը նախորդ տարում էապես աճել են

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2019 թվականը առանձնացել է տնային տնտեսությունների վարկավորման ծավալների բավական մեծ աճով, հատկապես աճ է նկատվել հիփոթեքային վարկավորման ոլորտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին առցանց ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը՝ կներկայացնելով 2019 թվականի «Ֆինանսական կայունության հաշվետվությունը»:

Նա նախ հիշեցրեց, որ հաշվետվությունը վերաբերում է 2019-ին, ուստի զարգացումներն ամբողջությամբ ներկայացված են առանց կորոնավիրուսի հետ կապված զարգացումները ներառելու:

«2019-ին ունեցել ենք բավականին հաջող տարի՝ թե ընդհանուր տնտեսության զարգացման և թե ֆինանսական համակարգի զարգացման առումով: 2018-ի ֆինանսական կայունության հաշվետվության մեջ նշված միտումները հիմնականում շարունակվել են նաև 2019-ին: Բանկերը վերջին մի քանի տարիների ընթացքում ցուցաբերել են շարունակական կայուն աճի միտում: Խոսքը վերաբերում է թե ակտիվներին, թե պարտավորություններին, թե կապիտալին, ներգրաված ավանդներին: Վերջին մի քանի տարիներին, ներառյալ 2019-ին ունեցել ենք բավականին լավ դինամիկա: 2019-ն առանձնացել է տնային տնտեսությունների վարկավորման ծավալների բավական մեծ աճով: Մենք հատկապես էական աճ ենք նկատել հիփոթեքային վարկերի և տնային տնտեսություններին տրամադրված այլ տեսակի վարկավորման ոլորտում»,-ասաց Գրիգորյանը:

Նա նշեց, որ մոնիտորինգ են իրականացնում, հետևում այդ վարկերի վարքագծին՝ ընդհանրապես տնային տնտեսությունների եկամտային բեռի, վարկային բեռի, պարտքի բեռի ցուցանիշների զարգացումներին: Գրիգորյանը վերահաստատեց՝ պատրաստ են անհրաժեշտության դեպքում ձեռնարկելու համապատասխան միջոցառումներ, որպեսզի նման զարգացումները ռիսկեր չստեղծեն թե տնային տնտեսությունների համար և թե ֆինանսական համակարգի համար:

«Հիմնական փոփոխությունները, որ մենք կարող է անենք, և որոնք այս պահի դրությամբ դիտարկվում են, վերաբերում են հատկապես պարտքի բեռի կտրուկ աճի սահմանափակմանը, որպեսզի տնային տնտեսությունների մոտ չունենանք ֆինանսական դժվարութուններ՝ հետագայում պարտքի սպասարկման առումով»,-ասաց նա ու նշեց՝ վերլուծությունները ցույց են տվել, որ դեռևս այդ մասով խնդիր չկա:

Աննա Գրիգորյան

Հայերեն English

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին