Պաշտոնական

Վարչապետը հանձնարարել է կանոնները խախտողների նկատմամբ լինել խիստ՝ հանուն բոլորի առողջության

1 րոպեի ընթերցում

Վարչապետը հանձնարարել է կանոնները խախտողների նկատմամբ լինել խիստ՝ հանուն բոլորի առողջության

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախ տեղեկատվություն է ներկայացրել կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրության, պացիենտների առողջական վիճակի, առողջապահական համակարգի հզորությունների մասին:

Անդրադարձ է կատարվել տեսչական մարմինների և ոստիկանության կողմից կանխարգելիչ կանոնների վերահսկողության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, վարչական իրավախախտումների դեպքերին:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է հետևողական և խիստ վերահսկողության իրականացումը ինչպես տնտեսական գործունեություն իրականացնող օբյեկտներում, այնպես էլ ավտոճանապարհներին, մասնավորապես, ավտոբուսներում, երթուղայիններում և տաքսիներում: Կառավարութան ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է կանոնները խախտողների նկատմամբ լինել խիստ՝ հանուն բոլորի առողջության պահպանման:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում