Տրանսպորտի նկատմամբ վերահսկողական խիստ միջոցառումներ են իրականացվել  Դավթաշեն վարչական շրջանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով մայիսի 26-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության մասնագետները, ՀՀ ոստիկանության հասարակական կարգի անվտանգության ապահովման վարչության աշխատակիցները և ՀՀ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցները համատեղ վերահսկողական միջոցառումներ և մշտադիտարկումներ են իրականացրել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում՝ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, վարչական շրջանում վաղ առավոտից մեկնարկած շրջայցի և մշտադիտարկման ընթացքում վերահսկողական գործառույթներ է իրականացվել թվով 65 մարդատար տաքսի ավտոմոբիլներում և հայտնաբերվել է իրավախախտման 20 դեպք (առջևի նստատեղերում՝ վարորդի կողքին ուղևորի առկայություն)։

Գործառույթներ են իրականացվել 55 կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Հայտնաբերված իրավախախտումների թիվը կազմել է 4-ը, որից 3-ի դեպքում արձանագրվել է, որ միկրոավտոբուսի առջևի նստատեղերում փոխադրվում է միաժամանակ 2 ուղևոր, որոնք այդ պահին իջեցվել են տրանսպորտային միջոցից կամ նրանց առաջարկվել է տեղափոխվել միկրոավտոբուսի հետնամաս, իսկ 1 ավտոբուսի դեպքում վարորդը երթևեկել է առանց պաշտպանիչ դիմակի։

Տեսչական մարմնի կողմից հայտնաբերված իրավախատումների վերաբերյալ ՀՀ ոստիկանության կողմից կազմվել է համապատասխան արձանագրություններ։

ՀՀ պարետի որոշմամբ՝ Դավթաշեն վարչական շրջանում Տեսչական մարմնի կողմից հանրային տրանսպորտի գործունեության անվտանգության պահպանմանը նպատակաուղղված ակտիվ մշտադիտարկումները շարունակվում են։

Հայերեն

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով