Նախարարությունը ներկայացրել է COVID-19 հաստատված պացիենտի հոսպիտալացման ցուցումները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատությունները, կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք հայտնաբերելիս, ՀՀ ԱՆ 2020 թվականի հունվարի 31-ի թիվ N 336-Ա հրամանով հաստատված ուղեցույցի համաձայն, կազմակերպում են նմուշառում և ուղեգրում թեստավորման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած՝ COVID-19 հաստատված պացիենտի հոսպիտալացման ցուցումներին վերաբերող պարզաբանման մեջ։

«Այնուհետև ԱԱՊ բժիշկը կապ է հաստատում COVID-19 հաստատված պացիենտի հետ, ճշտում գանգատները, ուղեկցող հիվանդությունները: Ելնելով պացիենտի գանգատներից՝ նա որոշում է կայացնում տնային այցելության մասին` տեղում գնահատելու պացիենտի ծանրության աստիճանը, որի հիման վրա դիտարկվում է նաև հոսպիտալացման անհրաժեշտութունը:

Թեթև կլինիկական ընթացքով COVID-19 պացիենտների մոտ կլինիկական

նշաններն ու ախտանշանները կարող են վատթարանալ հիվանդության 2-րդ

շաբաթից՝ ստորին շնչուղիների ախտահարման պատճառով:

Որոնք են COVID-19-ով պացիենտների հոսպիտալացման ցուցումները

1) COVID-19-ի թեթև ընթացքը և 60-ից բարձր տարիքը,

2) COVID-19-ը և հղիությունը՝ ախտանշանների առկայության դեպքում,

3) COVID-19-ի թեթև ընթացքը և քրոնիկ սրտանոթային հիվանդությունը, զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, իմունադեֆիցիտային վիճակները, քաղցկեղը, ճարպակալումը, քրոնիկ երիկամային անբավարարությունը,

4) միջին ծանրության ընթացքը (թոքաբորբ առանց հիպոքսիայի), որի նշաններն են․

ա․ բարձր ջերմություն, սովորաբար 38 °C-ից բարձր,

բ․ շնչառական ախտանշաններ,

գ․թոքաբորբի պատկեր՝ ռադիոլոգիական տվյալներով,

5) ծանր թոքաբորբը, որի նշաններն են բարձր ջերմությունից և շնչառական ախտանշաններից բացի, հետևյալ ≥1 նշանների առկայությունը․

ա․ շնչառության հաճախություն` ≥30/րոպե (մեծահասակներ),

բ․ արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93%,

գ․ 24-48 ժամվա ընթացքում թոքային դաշտի >50% ընդգրկող ինֆիլտրատներ,

6) կրիտիկական վիճակները (շնչառական անբավարարություն, սեպտիկ շոկ և/կամ բազմաօրգանային անբավարարություն):

Հարկ է նշել, որ հաստատված COVID-19-ով պացիենտը հոսպիտալացվում է, եթե արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93% և/կամ շնչառության հաճախությունը >22/րոպե է»,- ասվում է պարզաբանման մեջ:

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը