Միջգերատեսչական հաձնաժողովը հաստատել է Գեղարքունիքի մարզից ներկայացված 45 սուբվենցիոն ծրագրեր

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 15-ին կայացած հերթական նիստի ընթացքում Գեղարքունիքի մարզից ներկայացված հայտերից քննարկվել եւ հավանության են արժանացել եւս 12 սուբվենցիոն ծրագիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, ընդհանուր առմամբ, մայիսի 25-ի դրությամբ Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից Գեղարքունիքի մարզի համար հաստատվել է 45 ծրագրային հայտ, իսկ 91 ծրագրային հայտ դեռ սպասում են քննարկման եւ հաստատման:

Վերջին նիստի ժամանակ սուբվենցիաներ ստանալու համար հավանության են արժանացել Ծաղկունք համայնքի «Ճաշարանային մասնաշենքի ներքին հարդարման կապիտալ վերանորոգում /2-րդ փուլ/», Ծովինար համայնքի «3-րդ թաղամասի 19 փողոցի 330 մետր եւ 4-րդ թաղամասի 3-րդ փողոցի առուների կառուցում LR-4 վաքերով», Ծովագյուղ համայնքի «Ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքներ», Նորակերտ համայնքի «Մանկապարտեզի տանիքի վերանորոգում», Գավառ համայնքի «Բազմաբնակարան շենքերի մուտքերի, տանիքի կապիտալ վերանորոգման եւ ջերմամեկուսացման աշխատանքներ», «Գավառ համայնքի թիվ 8 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի վերանորոգում», «Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից եւ Արծրունի եղբայրների արձանի հարակից այգիների հիմնանորոգում եւ Հացառատ ու Արծվաքար թաղամասերում խաղարանների կառուցում», «Գավառ համայնքի Բուռնազյան փողոցի կապիտալ վերանորոգման աշխատանքներ», «Գավառ քաղաքի մշակույթի տան շենքի մի հատվածի հիմնանորոգում», «Գավառ քաղաքում կանգառների եւ գովազդային վահանակների տեղադրում», Ծովինար համայնքի «Ներհամայնքային փողոցների ասֆալտապատում», Լանջաղբյուր համայնքի «Վ. Մամիկոնյան եւ Մաշտոցի փողոցների ասֆալտապատում» ծրագրերը:

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում վերը նշված համայնքներում աշխատանքներ իրականացնելու նպատակով համայնքապետարանները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, առաջիկայում կհայտարարեն ծրագրերի իրականացման մրցույթները:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը