Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին՝ Անկախության օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Ձերդ Արքայական Մեծություն,

ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հորդանանի բարեկամ ժողովրդին Հորդանանի Հաշիմյան Թագավորության ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ:

Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկու երկրների և ժողովուրդների միջև պատմականորեն հաստատված սերտ հարաբերություններն ու փոխշահավետ գործակցությունը:

Ջերմությամբ եմ հիշում տարեսկզբին Հայաստան կատարած Ձեր այցը և մեր զրույցը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ: Համոզված եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ կյանքի կկոչվեն մեր հանդիպման արդյունքում ձեռք բերված հեռանկարային պայմանավորվածությունները, իսկ Հայաստանի և Հորդանանի միջև հաստատված ընդգրկուն երկխոսությունը կթևակոխի համակողմանի զարգացման և ընդլայնման նոր շրջան՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Հորդանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարգավաճում»:

Հայերեն العربية English Français Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ