Հասարակական

Կողաշրջված բեռատարը միակողմանի փակել է ճանապարհն Առինջ գյուղում

1 րոպեի ընթերցում

Կողաշրջված բեռատարը միակողմանի փակել է ճանապարհն Առինջ գյուղում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 24-ին, ժամը 10:49-ինահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզիԱռինջ գյուղում՝ «Փայլ» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ ևփրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ»(վարորդ՝ Արտակ Կ․, ծնված1993 թ․) և «Opel Astra»(վարորդ՝ Մուրադ Ա․, ծնված1965 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան(խճաքարով բեռնված)կողաշրջվել է՝ավտոճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականըևիրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում