Պաշտոնական

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Էյդ Ալ-Ֆիտր սրբազան տոնի առթիվ

1 րոպեի ընթերցում

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Էյդ Ալ-Ֆիտր սրբազան տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Էյդ Ալ-Ֆիտր սրբազան տոնի կապակցությամբ, շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահին, Թունիսի Հանրապետության վարչապետին, Իրաքի Հանրապետության վարչապետին, Լիբանանի Հանրապետության վարչապետին, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավորին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահին, Քաթարի Պետության էմիրին և Քուվեյթի Պետության էմիրին՝ մաղթելով նրանց քաջառողջություն և երջանկություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Փաշինյանը խաղաղություն ու բարօրություն է մաղթել այդ երկրների բարեկամ ժողովուրդներին և վստահություն հայտնել հետագա համագործակցության ընդլայնման վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում