Մարտունի քաղաքում մեկնարկել է «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագիրը

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում մեկնարկել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, ծրագրի շրջանակներում կատարվում է Մարտունի համայնքի Երեւանյան եւ Մյասնիկյան փողոցների, համայնքային այգու եւ համայնքապետարանի դիմացի պուրակի բարեկարգման աշխատանքները: Ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարության կողմից հատկացվել է 1,5 միլիոն դրամ, Մարտունու համայնքապետարանի կողմից՝ մինչեւ 300 հազար դրամ: «Մյասնիկյան եւ Երեւանյան փողոցների, համայնքային այգու եւ քաղաքապետարանի դիմացի պուրակի քանդված եզրաքարերն են նորոգվում, գազոններից հեռացվում է ավելորդ հողը եւ ենթարկվում հարթեցման: Ծրագրի իրականացման շնորհիվ բացվել է ժամանակավոր 8 աշխատատեղ: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 1 ամսվա ընթացքում»,-ներկայացրեց քաղաքապետը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ