Ստիպված ենք պահպանել որոշ սահմանափակումներ. Գախարիա
1 րոպեի ընթերցում
![Ստիպված ենք պահպանել որոշ սահմանափակումներ. Գախարիա](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/05/1016127.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը չեղարկելուց հետո երկրում ուժի մեջ կմնան որոշ սահմանափակումներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին մայիսի 22-ին հայտնել է Վրաստանի վարչապետ Գերոգի Գախարիան Միջգերատեսչական համակարգման խորհրդի նիստի ժամանակ:
«Մենք բոլորս պետք է հասկանանք, որ ստիպված ենք պահպանել որոշ սահմանափակումներ»,-ասել է Գախարիան: Նա նշել է, որ արգելքը կշարունակի մնալ,բացի տաքիսներից, բոլոր տեսակի հասարակական տրանսպորտի վրա՝ ներառյալ ավիափոխադրումները: Առայժմ թույլ չեն տա վերսկսկել աշխատանքը առևտրի կենտրոններին, մարզասրահներին և ռեստորաններին:
Վրաստանում մայիսի 22-ին դադարեցվում է արտակարգ դրության ռեժիմը, որը մտցվել էր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում: Այս ընթացքում կարանտինի ռեժիմը խախտելու տուգանքը կազմել է 3 հազար լարի (շուրջ 930 ԱՄՆ դոլար):